Միզային համակարգ
Ցիստիտը չի' կարելի անտեսել
Ցիստիտ... Դժվար թե գտնվի այս տանջալից հիվանդությամբ գոնե մեկ անգամ չհիվանդացած կին. Կանանց 20%-ի մոտ այն լինում է տարին մեկ անգամ: Տղամարդկանց մոտ այս հիվանդությունը հանդիպում է 25 անգամ ավելի հազվադեպ, քան կանանց:
ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ցիստիտով (միզապարկի բորբոքում) հիվանդացած մարդը գիտի, որ հիվանդության դրսևորումներն այնպիսի անհարմարություններ են պատճառում, որոնք պարզապես հնարավոր չէ անտեսել։ Նման իրավիճակը դրդում է նույնիսկ ամենաթեթևամիտ հիվանդին անհապաղորեն սկսել բուժումը։
Ցիստիտին բնորոշ է հաճախակի և ցավագին միզումը։ Որպես կանոն, հիվանդի ընդհանուր վիճակը չի վատթարանում։ Միայն աննշան կարող է բարձրանալ մարմնի ջերմաստիճանը։ Մեզը սովորաբար դառնում է պղտոր, և նրանում կարող են հայտնվել արյան հետքեր։ Երբեմն ցիստիտն ուղեկցվում է ցայլքոսկրի վերին հատվածի և մեջքի ստորին մասի ցավերով։ Պետք չէ շփոթել ցիստիտը միզածորանների բորբոքման` ուրետրիտի հետ։ Ուրետրիտը դրսևորվում է միայն անհարմարության զգացողություններով, կամ միզելու ժամանակ սուր ցավով։ Այս հիվանդությունները հաճախ զուգակցվում են։
Ցիստիտը կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով։ Այս հիվանդության արագ և արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է պարզել նրա ծագումնաբանական գործոնը, թեև, ինչպես փորձն է ցույց տալիս, դա միշտ չէ, որ հաջողվում է։
Պայմանականորեն ցիստիտը կարելի է բաժանել երկու խմբի` վարակիչ և ոչ վարակիչ։ Վերջինս կարող է ագրեսիվ քիմիական նյութերի ներգործման արդյունք լինել. օրինակ` փոքր կոնքի օրգանների ուռուցքների ռադիոթերապիայի ընթացքում միզապարկի ճառագայթման (ճառագայթային ցիստիտ) հետևանքով, բարձր դեղաչափերով դեղորայքի ընդունման (այսպես կոչված դեղորայքային ցիստիտ), կծու կերակուրների և ոգելից խմիչքների օգտագործման դեպքերում։ Պատշաճ բուժման բացակայության դեպքում մեծավմասամբ ոչ ինֆեկցիոն բորբոքային պրոցեսին միանում է ինֆեկցիան, որի հարուցիչներն են` բազմաթիվ միկրոօրգանիզմները, այդ թվում` աղիքային ցուպիկը, պրոթեյը, էնտերոկոկկերը, ստաֆիլոկոկկերը, ստրեպտոկոկկերը, խլամիդիան, միկոպլազման, ուրեապլազման և գոնոկոկկերը։ Այն փաստը, որ ցիստիտով հիվանդանում են հիմնականում կանայք, պայմանավորված է միզասեռական համակարգի կենսաբանական կառուցվածքի առանձնահատկություններով։ Կարճ ու լայն միզուկը մոտ է հեշտոցին և ուղիղ աղիքին, ինչը հաճախ նպաստում է պաթոգեն միկրոօրգանիզմների ներթափանցմանը միզապարկ։
Ինֆեկցիոն ցիստիտի առաջացմանը նպաստում են գերսառեցումը, անձնական հիգիենայի կանոններին չհետևելը, միզապարկից մեզի արտահոսման խանգարումը, դեֆլորացիան, հղիությունը, ծննդաբերությունը, սեռական օրգանների բորբոքումը։ Տղամարդկանց մոտ ցիստիտի առաջացումը կարող է պայմանավորված լինել շագանակագեղձի բորբոքումով, միզուկի նեղացումով, ադենոմայով, քարային հիվանդությունով, շագանակագեղձի քաղցկեղով և սեռական օրգանների այլ հիվանդություններով։
ՉՁԳՁԳԵԼ ԲՈՒԺՈՒՄԸ
Ըստ հիվանդության ընթացքի` տարբերում են սուր և քրոնիկ ցիստիտ։ Սուր ցիստիտն առաջանում է գերսառեցումից կամ այլ ագրեսիվ «ագենտի» անմիջական ազդեցությունից։ Սկսվում է հաճախամիզություն, միզելու ժամանակ ցավն ուժեղանում է և դառնում մշտական։ Միզապարկի լորձաթաղանթի վերականգնման բարձր կարողության շնորհիվ բորբոքային պրոցեսների մեծ մասն անցնում է առանց որևէ հետևանքի։ Այդ պատճառով սուր առաջնային ցիստիտի դեպքում կանխատեսումները բարեհաջող են։
Սակայն, եթե բուժումը ժամանակին չսկսվի, ցիստիտը կանցնի քրոնիկ ձևի։
Քրոնիկ ցիստիտն ընթանում է հաճախակի ախտադարձերով (ռեցիդիվներով)։ Այն դրսևորվում է այնպես, ինչպես սուր ցիստիտը, սակայն հիվանդության ախտանշաններն ավելի մեղմ են արտահայտված։ Միզապարկի քրոնիկ բորբոքման ժամանակ միկրոօրգանիզմները միզածորանի ավշային անոթներով` վերընթաց ճանապարհով, կարող են ներթափանցել երիկամներ և այնտեղ առաջացնել բորբոքային պրոցես։
Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, քրոնիկ ցիստիտի պատճառ կարող են դառնալ ուռուցքը, միզուղիների անանցանելիությունը, միզապարկի պալարախտը։ Այս դեպքում խոսքը վերաբերում է միզապարկի այլ ախտանիշներով պայմանանավորված երկրորդային հիվանդությանը։
Սուր ցիստիտի դեպքում հիվանդին նշանակում են անկողնային ռեժիմ։ Մեզի կոնցենտրացիան իջեցնելու և միզապարկից մանրէների, թարախի ու այլ ախտածին նյութերը դուրս հանելու նպատակով նշանակում են առատ հեղուկ (օրը 2-3 լ)։ Անհրաժեշտ է խիստ սննդակարգ պահպանել։ Խորհուրդ է տրվում օրաբաժնից հանել կծու ճաշատեսակները, աղածոները, սոուսները, համեմունքները, պահածոները, ոգելից խմիչքները։ Նախապատվությունը պետք է տալ բանջարեղենին, մրգերին, կաթնամթերքին։ Ջերմային միջոցառումներ նշանակվում են միայն ցիստիտի պատճառները հաստատելուց հետո, քանի որ, երբեմն` օրինակ մակրոհեմատուրիայի դեպքում, տաքությունը կուժեղացնի արյունահոսությունը։
Հիվանդության առաջին օրերին նշանակում են հակասեպտիկ, հակահիստամինային և ցավազրկող միջոցներ։ Սակայն ցիստիտի բուժման հիմնական սկզբունքը հակամանրէական ռացիոնալ թերապիան է։ Այդ պատճառով, սուր ցիստիտի ախտանիշների հայտնվելուն պես, անհրաժեշտ է անհապաղորեն անցկացնել մանրէաբանական ախտորոշում` ինֆեկցիոն «հարուցիչի» հայտնաբերման նպատակով։ Եթե այն հաստատված է, ապա որոշում են նրա զգայունությունը հակամանրէական դեղամիջոցների հանդեպ։
Ցիստիտի բուժման ընթացքում մանրէասպան դեղամիջոցների հետ մեկտեղ կիրառում են սուլֆանիլամիդային դեղամիջոցներ, նալիդիքսային թթու, նիտրոֆուրանտոին, ֆուրազիդին։ Վերջին ժամանակներս ազդեցության լայն շրջանակներ ունեցող ամենահաճախակի օգտագործվող սինթետիկ դեղամիջոցներից մեկն է լոմեֆլոքսատին հիդրոքլորիդը, որը հավասարապես արդյունավետ է և՛ սուր, և՛ քրոնիկ ցիստիտի դեպքում։
Քրոնիկ ցիստիտի դեպքում հիվանդության դրական ելքն ավելի քիչ հավանական է, քան սուր ցիստիտի դեպքում։ Բավարար արդյունքներ կարող են ստացվել միայն կոմպլեքս բուժումից և նախատրամադրող գործոնների (օրինակ` անընդհատ սառեցումը) վերացումից հետո։ Ինչպես սուր ցիստիտի դեպքում, այստեղ նույնպես բուժումը անց են կացնում հակամանրէական դեղամիջոցների հանդեպ միկրոֆլորայի զգայունությունը ստուգելուց հետո։ Կիրառում են նաև ֆիզիոթերապիա։ Քրոնիկ ցիստիտի բուժման ընթացքում պետք չէ անտեսել բուսաբույժների խորհուրդները։
ՀԱՃԱԽԱԿԻ ԱԽՏԱԴԱՐՁԵՐ
Չնայած այն հանգամանքին, որ պատշաճ թերապիայից հետո հիվանդների մեծամասնության մոտ միզուղիների բորբոքումը հեշտությամբ բուժվում է, ցիստիտը, այնուամենայնիվ, «նենգ» հիվանդություն է։ Այն կարող է հաճախակի ախտադարձեր տալ։ Նույնիսկ համապատասխան բուժման ավարտից մի քանի օր կամ շաբաթ անց ցիստիտը կարող է կրկնվել։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում։
Մանրէներն անընդհատ ընկնում են միզապարկ, սակայն դա ոչ միշտ է հանգեցնում ինֆեկցիայի զարգացմանը, քանի որ վերջիններս «լվացվում են» միզապարկից` ներքին մեխանիզմի գործունեության արդյունքում։ Հենց սա է միզապարկի պաշտպանական ֆունկցիաներից մեկը։ Սակայն որոշ կանանց մոտ միզապարկի բնական պաշտպանական մեխանիզմները թուլացած են։ Տեսություններից մեկի համաձայն` միզուղիների ինֆեկցիաներով տառապող մարդկանց մոտ ցիստիտի ախտադարձերի պատճառ կարող է լինել միզապարկի ոչ հաճախակի դատարկումը, քանի որ միզապարկի ներքին մակերևույթի պատերի կառուցվածքն այնպիսին է, որ մանրէները «կպչում» են վերջինիս և մեզի միջոցով դուրս չեն մղվում։ Մեզը միզապարկում երկար պահելը հանգեցնում է նրա չափից դուրս լցվելուն և միզապարկի մկանի թուլացմանը։ Արդյունքում միզապարկն աստիճանաբար «թուլանում» է և բավարար ուժով չի կծկվում` հավաքված մեզն արտամղելու համար։ Եթե միզապարկն ամբողջությամբ չի դատարկվում, նրանում անընդհատ առկա մանրէները մեծացնում են ինֆեկցիայի զարգացման վտանգը։
Ցիստիտի ախտադարձերի հատկապես հակված են տարեց կանայք, քանի որ տարիքի հետ միզապարկը կորցնում է առաձգականությունը և ամբողջությամբ չի դատարկվում։ Դաշտանադադարից (մենոպաուզայից) հետո ընկած ժամանակամիջոցում էսթրոգենի իջեցված մակարդակը նույնպես կարող է բացասաբար ազդել միզապարկի և միզուկի կենսագործունեության վրա։
ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՑԻՍՏԻՏԻՑ
Մասնագետները համարում են, որ ինֆեկցիայից պաշտպանվելու լավագույն միջոցը միզապարկի լավ «լվացումն» է։ Դա անհրաժեշտ է, որպեսզի մանրէները չհասցնեն նրանում լավ «հիմնավորվել»։ Խորհուրդ է տրվում օրական 2 լ ջուր խմել։ Շոգ եղանակին օգտագործվող ջրի քանակն անհրաժեշտ է ավելացնել։ Միզապարկն անհրաժեշտ է պարբերաբար և ամբողջությամբ դատարկել։ Չի կարելի զուգարան գնալը հետաձգել մինչև այն պահը, երբ միզելու ցանկությունն արդեն «անտանելի է»։
Ցիստիտի առաջացմանը դրդող ամենատարածված և ամենահայտնի գործոններից է գերսառեցումը։
Եթե անտարբեր չեք թթու դրած բանջարեղենի հանդեպ, կերել եք շատ սուր համ ունեցող կամ տապակած սնունդ, ապա խորհուրդ է տրվում ուտելուց հետո խմել ջրի մեծ քանակություն, որպեսզի միզապարկի պատերը գրգռող նյութերը լինեն առավելագույն չափով «նոսրացված»։ Անթույլատրելի են երկարատև փորկապությունները, որոնք նույնպես նպաստում են ցիստիտի առաջացմանը։ Անհրաժեշտ է հետևել անձնական հիգիենայի կանոններին, խուսափել նեղ կամ սինթետիկ ներքնազգեստ կրելուց, իսկ դաշտանի ժամանակ հույժ կարևոր է հաճախակի փոխել հիգիենիկ տակդիրներն ու միջադիրները։ Պետք է նկատի ունենալ, որ միզուկի գրգռմանը և ինֆեկցիայի զարգացմանը կարող են նպաստել լոգանքի համար նախատեսված փրփուրներն ու բուրավետ օճառները։
Այս «ոչ խորամանկ» օրենքներին հետևելը կօգնի կանխելու ցիստիտը կամ խուսափելու առողջացումից հետո ախտադարձների հավանականությունից։
ՑԻՍՏԻՏԻ ԿԱՊԸ ՍԵՔՍԻ ՀԵՏ ԻՐ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ Է ԳՏԵԼ «ՄԵՂՐԱՄՍԻ ՑԻՍՏԻՏ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ ԴԱ ԿԱՊՎԱԾ Է ԱՅՆ ԲԱՆԻ ՀԵՏ, ՈՐ ՍԵՌԱԿԱՆ ԱԿՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՆՐԷՆԵՐՆ ԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՄԻԶՈՒԿԻ ՄԵՋ։ ԲԱՑԻ ԱՅԴ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏՎԵԼ, ՈՐ ՈՐՈՇ ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԹԱՆԵԼ ՑԻՍՏԻՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ։ ԱՅՍՊԵՍ՝ ՀԵՇՏՈՑԱՅԻՆ ԴԻԱՖՐԱԳՄԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԿԱՆԱՅՔ 2-4 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ՑԻՍՏԻՏՈՎ։ ԴԻԱՖՐԱԳՄԱՅԻ ԶՍՊԱՆԱԿԱՎՈՐՎՈՂ ԵԶՐԱԿԸ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՄԻԶԱՊԱՐԿԻ ՎԶԻԿԻՆ, ՈՐՆ ՈՒՌՉԵԼՈՎ` ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՄԵԶԻ ԱԶԱՏ ԱՆՑՄԱՆԸ, ԻՍԿ ԴԱ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԻՆՖԵԿՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ։
Մեդ-Պրակտիկ
29.02.2016
Հարգելի Marina, բարև Ձեզ: Ըստ Ձեր նկարագրածի կարելի է ենթադրել, որ խոսքը ոչ թե սովորական մրսածության, այլ ցիստիտի մասին է, որն արդեն ունի խրոնիկ բնույթ և պահանջում է լուրջ բուժում: Խորհուրդ կտայի դիմել ուրոլոգի:
Մեդ-Պրակտիկ
29.02.2016
Հարգելի Gayane, բարև Ձեզ: Ձեր նկարագրածը շատ նման է ցիստիտի: Ցանկալի է դիմել ուրոլոգի խորհրդատվության:
Մեդ-Պրակտիկ
28.02.2016
Հարգելի Lilit, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք աղջիկ, թե տղա երեխայի մասին է խոսքը, բացի ցավից կան այլ գանգատներ, թե ոչ: Կփորձենք օգնել Ձեզ:
Marina
14.02.2016
Gayane
27.01.2016
Lilit
24.01.2016
Mari
24.01.2016
Մեդ-Պրակտիկ
19.01.2016
Հարգելի Mari, բարև Ձեզ: Ձեզ մոտ ցիստիտն ունի արդեն խրոնիկ բնույթ, որը պարբերաբար սրացումներ է ունենում: Դուք լիարժեք բուժում չեք ստացել: "Ինչ-որ" դեղով տնային պայմաններում բուժել խրոնիկական ցիստիտը ցավոք հնարավոր չէ: Քանի որ պատճառները տարբեր են, կապված նաև գինեկոլոգիական խնդիրների հետ, խորհուրդ կտայի և գինեկոլոգի, և ուրոլոգի խորհրդատվություն: Հարկավոր է սրացման ժամանակ կատարել մեզի բակտերիոլոգիական քննություն, որոշել հակաբիոտիկի զգայունությունը, էֆեկտիվ բուժման համար: Բացի հակաբիոտիկից հարկավոր է նաև սիմպտոմատիկ բուժում, որը ևս նշանակվում է ուրոլոգի կողմից:
Mari
14.01.2016
Mari
14.01.2016
Մեդ-Պրակտիկ
25.12.2015
Հարգելի Hasmik, սեռավարակը սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիան է:
Hasmik
21.12.2015
Մեդ-Պրակտիկ
21.12.2015
Հարգելի Hasmik, բարև Ձեզ: Հաճախամիզությունը ցիստիտի ախտանշաններից մեկն է: Անալ սեռական հարաբերությունից հետո ցիստիտ կառաջանա միայն, եթե որևէ ինֆեկցիայով եք վարակվել:
Մեդ-Պրակտիկ
21.12.2015
Հարգելի Hrachuhi, բարև Ձեզ: Այո, որոշ սեռավարակների դեպքում հնարավոր է նկատվի միզապարկի և միզուկի բորբոքում:
Hrachuhi
19.12.2015
Hasmik
19.12.2015
Մեդ-Պրակտիկ
17.12.2015
Հարգելի Elenaz, բարև Ձեզ: Միզուկի բորբոքումը Ձեր դեպքում ավելի շատ կապված է մեխանիկական վնասման հետ, քանի որ երկար ժամանակ միզային կաթետր եք օգտագործել, բացի այդ եղել է նաև միզապարկի բորբոքում, հնարավոր է միզուկի բորբոքումը երկրորդային է, այիսնքն տեղի է ունեցել ինֆեկցիայի փոխանցում: Առաջին դեպքում հնարավոր է նաև երկրորդային ինֆեկցիայի միացում, դա նշանակում է, որ երկու դեպքերում էլ հարկավոր է անտիբիոտիկոթերապիա, լիարժեք բուժման համար: Իսկ բուժում նշանակում է միայն ուրոլոգը համապատասխան հետազոտթյուններից հետո: Տանն ինքնուրույն կարող եք լվացում կատարել քլորհեքսիդինի, կալիումի պերմանգանատի թույլ լուծույթներով, վաննաներ եղեսպակի, վաղինակի և երիցուկի թուրմերուվ:
Elenaz
14.12.2015
Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի Մարի, բարև Ձեզ: Ցիստիտն ունի տարբեր պատճառներ, կարող է լինել խրոնիկական կամ սուր ընթացքով, բնականաբար տարբեր դեպքերում բուժումը տարբեր է: Բուժումը նշանակվում է միայն բժշկի կողմից, համապատասխան հետազոտություններից հետո:
Մարի
11.12.2015
Մեդ-Պրակտիկ
18.11.2015
Հարգելի Elenaz, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք, այժ բուժումը շարունակում եք, թե ոչ, եթե ոչ, ինչքան ժամանակ է: Մրմռոցը նաև միզուկի բորբոքման հետ է կապված, որը կարող էր երկար ժամանակ միզային կաթետր օգտագործելու հետևանք լինել: Խնդրում եմ նաև նշեք, թե ինչ եղանակով եք դեղերը ներմուծել միզապարկի մեջ:
Մեդ-Պրակտիկ
18.11.2015
Հարգելի MERI, բարև Ձեզ: Ձեզ մոտ ցիստիտն ունի խրոնիկական բնույթ և ժամանակ առ ժամանակ սրացումներ են դիտվում: Խրոնիկական ցիստիտի պատճառները տարբեր են, Ձեր դեպքում առավել հավանական պատճառը միզասեռական համակարգի բակտերիալ ինֆեկցիան է` ստաֆիլակոկը: Ցիստիտի լիարժեք բուժման համար հարկավոր է նախ պայքարել ինֆեկցիայի դեմ: Դրա համար հարկավոր է համալիր հակաբակտերիալ բուժում: Հարկավոր է լիարժեք բուժում ստանալ նախ գինեկոլոգի մոտ: Բացի բակտերիաներից խրոնիկ ցիստիտի պատճառ կարող են լինել նաև իմունիտետի անկումը, միզապարկի էպիթելի ռեզիստենտականության անկումը, անատոմիական առանձնահատկությունները և այլն: Ցանկալի է կատարել նաև ցիստոսկոպիա, միզապարկի լորձաթաղանթի վիճակը պարզելու համար:
Մեդ-Պրակտիկ
03.11.2015
Հարգելի SUSIK, բարև Ձեզ: Միայն այն դեպքում, երբ կա ինֆեկցիայի ներթափանցում դեպի արգանդ, մնացած դեպքերում քիչ հավանական է: Այո ցիստիտին կա բուժում:
MERI
25.10.2015
Մեդ-Պրակտիկ
24.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
elenaz
18.10.2015
MERI
17.10.2015
SUSIK
01.10.2015
Մեդ-Պրակտիկ
25.08.2015
Հարգելի KARINE, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք հեղուկի արտահոսք նկատում եք սեռական ուղիներից, թե միզապարկից, նաև նշեք ինչ բնույթի է. թափանցիկ կամ պղտոր, հոտ ունի, թե ոչ:
Մեդ-Պրակտիկ
19.08.2015
Հարգելի Կարինե, բարև Ձեզ: Նորմայում մեզի մեջ կարող են լինել լեյկոցիտներ, սակայն ոչ մեծ քանակությամբ: Մեզի ընդհանուր անալիզի դեպքում, տեսադաշտում մինչև 4-5 լեյկոցիտները նորմա են համարվում, իսկ Նիչեպորենկոյի փորձի դեպքում մինչև 4000-ը կարող է նորմա համարվել: Մեզի մեջ լեյկոցիտների նորմայից ավելի քանակությունը վկայում է միզասեռական համակարգի օրգանների բորբոքային պրոցեսի մասին:
Կարդացեք նաև
Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...
Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...
Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...
Մեզի գույնը
Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...
Նեֆրոպտոզը (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...
Ի՞նչ է դիալիզը:
Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...
Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...
Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...
Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...
Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...
Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն